26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում ինչքան պաշտոնյա կա, հո՞ բոլորին չէինք տեղեկացնելու. Բաղդասարյանը տեղյակ է եղել նախագահի որոշումից

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ երեկ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ներկայացվել են Մոսկվայում ստորագրված երկու փաստաթղթերը:

Բաղդասարյանը նշեց, որ պարբերաբար քննարկվել է հայ-ռուսական ռազամավարական համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն համագործակցության և միջազգային գլոբալ հարցերի լայն շրջանակը:

՛՛Քաղաքական որոշումը կայացված է, և այն բխում է ՀՀ շահերից, մեր ազգային անվտանգության գերակայության շահերից՛՛,-Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին ասաց նա՝ հիշեցնելով, որ Մաքսային միության երկրները նաև ՀԱՊԿ անդամներ են:

՛՛ՀՀ անդամակցությունը հնարավորություն կտա տնտեսապես զարգացնելու ու անվտանգությունն էլ ավելի ամրապնդելու՛՛,-շեշտեց նա:

Մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե նախագահ Սերժ Սարգսյանի որոշման մասին հայաստանյան պաշտոնյաները տեղյակ չեն եղել՝ ԱԱԽ քարտուղարը հայտարարեց. ՛՛Բազմիցս այդ հարցը քննարկվել է, իրավասու պետական պաշտոնայների հետ, աշխատանքային խմբեր են աշխատել, փոխայցելություններ են եղել, հազար անգամ ծանր ու թեթև է արվել, մասնագիտական ու փորձագիտական վերլուծություն է արվել:

Բացի այդ, ՌԴ-ն ու ՀՀ ունեն մեկ շատ կարևոր պայմանագիր, որ ստորագրվել է ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ, երբ երկարաձգվեց ռուսական բազաների ներկայությունը Հայաստանում՛՛: Բաղդասարյանը շեշտեց, որ այդ պայմանագրով Ռուսաստանը ստանձնում է  Հայաստանի անվտանգության ապահովումը, պաշտպանում է Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրիքա սահմանների պաշտպանությունը: 

Հարցին, թե ինքրը տեղյակ է եղել, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում նման հայտարարություն պիտի անի, ԱԱԽ քարտուղարը պատասխանեց. ՛՛Ես ոչ միայն  տեղյակ եմ եղել, ես այդ փասթաթղթերի վրա աշխատել եմ՛՛: Իսկ թե ինչու չեն տեղյակ եղել մյուսները, նա արձագանքեց. ՛՛Ի՞նչ, Հայաստանում ինչքան պաշտոնյա կա, հո՞ բոլորին չէինք տեղեկացնելու”: 

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե որոշումը առանց լուրջ ուսումնասիրությունների է արվել, Բաղդասարյանն ասաց, որ ուսումնասիրվել են  տարիֆները, արտահանման հնարավորությունը, այդ ամենի շրջանակներում տնտեսական առավելությունները, ապա կայացվել է որոշում: 

՛՛Այս ուսումնասիրությունները կատարվել ու սրանց արդյունքում քաղաքական որոշումներ են կայացվել”: 

Անվտանգության կարեւորությունը եւս ընդգծվեց. Բաղդասարյանն ասաց, որ Ադրբեջանը կատաղի տեսքով ընդլայնում է իր ռազմատեխնիկական բազան, և անշուշտ հիմա կկատարելագործվի նաև Հայաստանի անվտանգության համակարգը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ