13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

“ՀՀԿ-ում նստած են մարդիկ, ովքեր նրան “պապա” են ասել”

Armenia today կայքի գլխավոր խմբագիր, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից երեկ երեկոյան բերման ենթարկված Ստեփան Զատիկյանի որդուն՝ Վրեժ Զատիկյանին` ասաց, որ Ստեփան Զատիկյանը ՀՀԿ հիմնասյուներից է եղել:

Նրա խոսքով,  “Հանրապետական” կուսակցությունում այժմ էլ նստած են մարդիկ, որոնք Ստեփան Զատիկյանին “պապա” են ասել, Նժդեհը եւ Ստեփան Զատիկյանը ՀՀԿ-ի սիմվոլներն են: 

“Եւ այժմ բերման են ենթարկում “սիմվոլի տղուն”: “Իսկ ինչ էր արել Վրեժ Զատիկյանը, պարզապես ոստիկաններից փորձել էր պարզել, թե ինչու է խախտվում նրա քայլելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը”,-ասաց Կիվիրյանը:

Հիշեցնենք, Ստեփան Զատիկյանը մեղադրվել է 1977թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում պայթյունի կազմակերպման գործով եւ ենթարկվել մահապատժի: Նա այդպես էլ չի ընդունել իր մեղքը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ