Ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Հայաստանում ժամը 20։00-ին ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Փակվել են բոլոր 2009 տեղամասերը փակել են իրենց դռները։
Հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը: Ժամը 21-ի սահմաններում ԿԸՀ-ն կհայտնի ընտրություններին ընտրողների մասնակցության թիվը։
նշենք, որ խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էին քաղաքական 9 ուժեր, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները: