28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղաքացին բորբոքվել է, պատռել կտրոնը

Երևանի թիվ 9/58 ընտրատարածքի հանձնաժողովի քարտուղար Տիգրան Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ խոշոր խախտումներ չեն եղել, փոքրիկ միջադեպեր են եղել: «Օրինակ՝ ինչ-որ մեկը պատռել է կտրոնը՝ բորբոքված ու դատարկ ծրար է հանել քվեախցիկից: Մենք անվավեր ենք ճանաչել այդ քվեաթերթիկը, իրեն դա դուր չի եկել: Իրեն թվադց, որ մենք իրավասու չենք ծրարն ընդունել: Միջադեպ է եղել նաև, երբ դիտորդը և հանձնաժողովի անդամը փորձել են ընդդիմանալ վստահված անձի նկարահանումներին»,-պատմեց նա:

Ինչ վերաբերում է սարքերին, ապա նա նշեց, որ լրացուցիչ ցուցակներով գրանցվածներից մի քանի հոգու թիվը սխալ է եղել, բայց դա ճշտվել է: «Ուղղակի կարող եմ ասել, որ ընտրակարգը բարդ է, մարդիկ չեն հասկանում, քաղաքացիների կեսին բացատրում ենք, բայց միևնույնն է, իրենք սխալ են անում, մտնում են քվեախուց, հանում են իրենց հետ ավելորդ քվեաթերթիկները: Այդ 9 քվեաթրթիկի փաստը և աշխատանքն է դանդաղեցնում, հերթեր են լինում, և քաղաքացիների համար բարդ է ու անհասկանալի»,-նկատեց նա:

Հանձնաժողովի նախագահ  Ռեգինա Մութաֆյանը նշեց, որ հոսքը բավական բարձր է եղել, բուռն է եղել: «Լուրջ խնդիրներ չենք ունեցել, բայց քանի որ բնակչության համար նորովի է ընթացակարգը, փորձում ենք ներկայացնել, բացատրել, դրա համար մի քիչ երկար է լինում»,-հայտնեց նա:

Վերջինիս խոսքով՝ տեղախցիկներն էլ նորմալ աշխատում են: Ժամը 17:-00-ի դրությամբ 799 ընտրող է քվեարկել: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ