Գաղտնալսում է խոշոր այլընտրանքային օլիգարխը. Հայկական ժամանակ
Թերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետևում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ։
Սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին և ներկա աշխատակիցներ, ավելին, ԱԱԾ-ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ, չգիտես ինչպես, հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ։
Նույն աղբյուրները հայտնում են, որ այս գործի շրջանակներում այժմ երեք հոգի պահվում են ՛՛Երևան-Կենտրոն՛՛ քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի ՛՛պադվալում՛՛)։ Նրանցից ցուցմունքներ են վերցված, սակայն քրեական գործ պաշտոնապես հարուցված չէ և որևէ ձևով արձանագրված չէ, որ վերոնշյալ երեք հոգին այժմ գտնվում են ԱԱԾ-ում։ Գործն ամբողջությամբ պատրաստ է և կարող է ցանկացած պահի ընթացք ստանալ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: