Ինչ սպասել Հայաստանի ընտրություններից․ РИА Новости-ի անդրադարձը
Ռուսական РИА Новости գործակալությունն անդրադարձել է այսօր Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին ու նշել, որ սա առաջին ընտրությունն է՝ սահմանադրական փոփոխություններից հետո, ինչի արդյունքում Հայաստանը նախագահականից վերածվեց խորհրդարանական հանրապետության։
Գործակալությունը ներկայացրել է թեկնածու բոլոր քաղաքական ուժերին եւ նշել, որ այս ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե կկարողանա արդյոք իշխող Հանրապետական կուսակցությունը պահպանել վերահսկողությունը խորհրդարանի նկատմամբ։
«Ներկայիս խորհրդարանում այն մեծամասնություն է՝ 131-ից 70 մանդատ՝ կոալիցիոն գործընկեր «Դաշնակցության» հետ միասին։ Ընդդիմություն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 36 մանդատով»,- ասվում է հոդվածում։
Հեղինակը նշում է, որ այսօրվա ընտրություններին հաղթելու մոտավորապես հավասար շանսեր ունեն ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինգը։ Նշվում է, որ կարեւոր է, թե այս ուժերից որի հետ որքան ուժեր կոալիցիա կկազմեն։