20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Որոշ քաղաքական ուժեր իրենք են ստվեր նետում. ՀՀԿ

«Ընտրական օրենսգիրքը չի արգելում քաղաքական ուժերին մոբիլիզացնել իր ընտրազանգվածը, դա ընտրական գործխընթացի բաղկացուցիչ մասն է, եթե իրականացվում է օրենքի սահմաններում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով ահազանգերին, թե մարդկանց ուղղորդում են Էջմիածնում:

Նա ընդգծեց, որ որոշ քաղաքական ուժեր իրենք են ստվեր նետում ընտրությունների վրա՝ իրենց կողմնակիցներին բաժանելով տարբեր գունավոր, ազդանշանային գրիչներ: Սակայն ընդհանուր առմամբ, ընտրությունների ընթացքը գոհացնում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ նրա խոսքով:

«Երեկ ցավով հետևում էի, թե լռության օրը ինչպես էին  որոշ քաղաքական ուժեր խախտում օրենքը: Մենք պահպանել ենք լռության օրը, իսկ հակաքարոզչություն էր գնում սոցիալական ցանցերով: Իսկ մեր շանսերը բավականաչափ բարձր եմ գնահատում»:

Նա նաև կես կատակ-կես լուրջ նկատեց. «Մտավախություն ունեմ, որ ՀՀԿ-ն լինի ամենաօրինապահ կուսակցությունը ընտրությունների կազմակերպման տեսանկյունից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ