26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ներկայացվեցին Մաքսային Միությունում և Միասնական տնտեսական տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերը

Սեպտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ «Տեխնիկական կանոնակարգումը Մաքսային Միությունում և Միասնական տնտեսական տարածքում.  փոխադարձ ապրանքաշրջանառության աճի բաղադրիչները» թեմայով աշխատաժողովը:

Միջոցառման նպատակն է Մաքսային Միության անդամ երկրներ արտադրանք արտահանողներին մանրամասն իրազեկել այն բոլոր ընթացակարգերի և մեխանիզմների մասին, որոնք կնպաստեն իրենց արտադրանքն այդ երկրներ ներմուծելուն:

Աշխատաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ տնտեսական զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարությունների, տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության, ֆեդեռալ մաքսային ծառայության, Բելառուսի պետստանդարտի, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության պաշտոնյաներ և պատասխանատու աշխատակիցներ: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի տարբեր գերատեսչությունների, պետական և մասնավոր շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակագրման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վալերի Կորեշկովը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Մաքսային Միությունում և Միասնական տնտեսական տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերը, արտադրանքի նկատմամբ կիրառվող պարտադիր

պահանջները, արգելքներն ու սահմանափակումները, քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունից արտադրանքի արտահանման հետ կապված մի շարք հարցեր, տրվեցին համապատասխան պարզաբանումներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ