13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆեյք ահազանգերի միտում է նկատվում. ՀՀԿ փոխնախագահ

«Ըմբռնումով ենք մոտենում տեխնիկական խնդիրներին, այն բացառիկ երկրներից ենք, որտեղ ներդրվում է  գերժամանակակից ընտրության համակարգ, և այս մոտեցման պարագայում հասկանալի է, որ սարքերից որոշները կարող են և չաշխատել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա ուշի ուշով հետևում է լրատվական դաշտին, և ակնհայտ միտում է նկատել «ֆեյք»` կեղծ ահազանգերի»:

Նա նշեց, որ միջադեպեր էլ եղել են, սակայն դրանց թիվը նվազագույնն է:

«Քաղաքական տեսակետից ընտրությունների ընթացքը բավարարում է, որ մարդիկ ազատ կամարտահայտմամբ ընտրեն այն ուժին, որին վստահում են»,-ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ բոլորին էլ հնարավորություն է տրվում ազատորեն քվեարկել, իսկ քաղաքական ուժերն էլ չեն կարող դժգոհել, որ իրենց ձայները չեն հասնում տեղ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ