Մարդիկ պահանջում են, որ ընտրելուց հետո քվեաթերթիկը ցույց տան. ահազանգ
«Քվեարկեցի, որ Հայաստանը ելք գտնի՝ հիասթափությունից դուրս գալու»,-լրագրողների հետ զրույցում քվեարկելուց հետո ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Նա իրենց շանսերը բարձր է գնահատում: Նա ասաց, որ ահազանգեր են ստացել, որ մարդիկ կան, ովքեր պահանջում են, որ ընտրությունից հետո ցույց տան իրենց ընտրությունը, սակայն դրանք ստուգման փուլում են: Փաշինյանը հայտնեց, որ ահազանգեր էլ են ստացել, որ 2-ից ավելի վստահված անձինք կան, սակայն դա էլ է դեռ ուսումնասիրվում:
«Ընտրությունների ավարտը կարող է գնահատվել միայն ընտրությունների վերջում»,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է հեընտրական պրոցեսներին, ապա նա շեշտեց, որ եթե իրենց ձայները կեղծվեն, ապա, բնականաբար, պայքարելու են: