Կարեն Կարապետյանը բացառում է ընտրակեղծիքները /ֆոտո/տեսանյութ/
Երեւանի 4/53 տեղամասում քիչ առաջ քվեարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով եկել էր տիկնոջ հետ, ում, ի դեպ, վարչապետը հուշում էր քվեախցիկի հետեւում` ինչպես պետք է քվեարկել: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, մանավանդ, որ այն ուղեկցվեց դանակահարություններով եւ այլ աղմկոտ միջադեպերով, վարչապետը պատասխանեց․
«Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ նորմալ։ Լավ չէ, որ եղել են նման դեպքեր, սակայն, ընտրության եմ եկել բարձր տրամադրությամբ»։
Պատասխանելով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չի մասնակցել քարոզարշավին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ կուսակցությունում այդպես են որոշել։Իսկ հնարավո՞ր է ընտրակեղծիքներ լինեն. «ներդրվել են այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն ընտրակեղծիքները»,-պատասխանեց ՀՀԿ քարոզարշավի գլխավոր դեմքը։
Պատասխանելով հարցին, թե հետընտրական ինչպիսի զարգացումներ են սպասվում՝ վարչապետը նշեց, որ կանխատեսնումներ չի անում։
Մանրամասները՝ տեսանյութում: