07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Հայաստանի ինչին էր պետք Մաքսային միությունը”. ռուս քաղաքագետների գնահատականը

Քաղաքագետ Ալեքսանդր Կնյազեւը, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշմանը, նշում է, որ Հայաստանն առանց այն էլ տնտեսական եւ ռազմական ոլորտում սերտ կապված է Ռուսաստանի հետ: Եվ նման պարագայում Ռուսաստանը կարիք չուներ պնդել առաջիկա ինտեգրման վրա, հատկապես, որ Մաքսային միության գործունեության վրա Հայաստանի անդամակացությունն էական ազդեցություն չէր ունենալու, հաղորդում է lenta.ru-ն:

Քաղաքագետ Անդրեյ Էպիֆանցեւն էլ, մեկնաբանելով վերջին իրադարձությունները, նշել է, որ Մոսկվան վաղուց էր ազդանշաններ տալիս` կոչելով Երեւանին հետագա մերձեցման.

“Դա հավանաբար Հայաստանում չէին հասկացել: Երեւանը դեռեւս մեկ տարի առաջ պետք է եվրաինտեգրման ուղուց շեղվեր, բայց չարեց դա: Ռուսաստանում  ամեն ինչ չէ, որ բարձրաձայնվում էր, քանի որ Հայաստանի հետ խնդիրների մասին ընդունված չէ խոսել”,- ասել է քաղաքագետը` նշելով, որ երբ Հայաստանը գնում էր դեպի Եվրամիության հետ ակտիվ քայլերի, Ռուսաստանի կողմից վերջակետ դրվեց:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ