Դուք դրա իրավունքը չունեք
Երբ տարիքով մեկը ներս է մտնում մեխանիկորեն ոտքի եք կանգնում չէ՞, կնոջ համար դուռը բացում եք չէ՞, ընկածին ձեռք եք մեկնում չէ՞… Ու դրանք անում եք ավտոմատ, առանց երկար բարակ մտածելու, քանզի այդպես են ձեզ դաստիարակել:
Հարութն անհիշելի ժամանակներից ԱՄՆ քաղաքացի ա:
Երկրի Նախագահին հարգանքի տուրք տալը այստեղ սովորական բան ա համարվում: Նա առանց հետին մտքի ողջունում ու խոնարհվում ա, քանզի Նախագահը նրա համար երկրի պետականության խորհրդանիշներից մեկն ա: Նա ապրում ա մի երկրում, որտեղ մարդիկ տների դիմաց երկրի դրոշ են ծածանում, հիմնը լսելիս ոտքի են կանգնում ու ձեռքը կրծքին դրած երգում են: Նա այդպես ա սովոր:
Գործող, անցյալ կամ ապագա իշխանություններից նա երբեք ոչ մի սպասելիք կամ շահ չի ունեցել ու չունի:
Ու մի դատեք արվեստագետին, կենդանի լեգենդին, նախագահին հարգող քաղաքացուն քանզի դրա իրավունքը չունեք: Ֆեյսբուքյան հանրագրում գրում է Արա Ղազարյանը: