06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր ԸՕ-ն արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություն է տալիս

Նոր ԸՕ-ն  օրենսգիրքը արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություն է տալիս: Այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց դիտորդական առաքելությամբ Հայաստան այցելած Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկը:

«Չհաշված որոշ նյուանսներ՝ ընդհանուր առմամբ, Ընտրական օրենսգիրքը դրական է: Նրանք եզրակացրել են, որ սա լավ փաստաթուղթ է», –  նշեց  Բոլեսլավ Պիրշտուկը:

Պիրշտուկի խոսքով՝ Ընտրական օրենսգիրք հաշվի է առնվել մի կարևոր հանգամանք. բոլոր կողմերի շահերին էլ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել:

«Մեզ անգամ զարմացրեց այն, որ ձեզ մոտ ընտրական օրենսգրքի վերաբերյալ դժգոհություններ չկան, այդ թվում՝ ընդդիմության կողմից: Իհարկե, որոշակի հարցադրումներ կային, բայց դրանք աննշան էին: Կարծում են, որ սա մեծ ձեռքբերում է», – շեշտեց Բոլեսլավ Պիրշտուկը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ