Լուրջ նպատակներ էի դրել իմ առաջ, բայց դրանք չիրականացան. ապրիլյան պատերազմի հերոս
Այսօր Երևանում կազմակերպվել էր ծառատունկ` ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների:
«Ծառայել եմ Մարտակերտում, վիրավորվել եմ ապրիլի 3-ին՝ Մատաղիսում։ Վիրավորում եմ ստացել գլխուղեղային բեկորային վնասվածքով, իմ ուղեղին բեկոր էր դիպչել, այդ իսկ պատճառով ձախակողմյան թուլություն ունեմ, աչքերի թեքվածություն:
Նպատակներ էս պահին չունեմ, որովհետև, մինչ վիրավորվելս, ես լուրջ նպատակներ էի դրել, բայց չիրականացան այդ իմ նպատակները, այդ իսկ պատճառով ես չեմ ուզում էլի նպատակներ դնեմ։ Որոշել եմ լիովին առողջանալ, և նոր միայն նպատակներս իրականացնեմլ, – ասում է Դանիել Դավթյանը, այնուհետև պատմեց` ինչ նպատակներ ուներ, արոնք չիրականացան. «Որոշել էի գամ, աշխատեմ, ամուսնանամ ու տենց լիքը լավ-լավ բաներ էի մտածել…»։
Լրագրողները արձագանքեցին` կյանքը դեռ առջևում է, իսկ համեստ հերոսը պատասխանեց. «Դեմ չեմ, մնում է լիովին ապաքինվեմ»։