Շարունակվում են մայրաքաղաքում մուրացիկությամբ զբաղվող անձանց հայտնաբեման և աջակցության աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները շարունակում են մայրաքաղաքում մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, նրանց սոցիալան և այլ օգնություններ ցուցաբերելու աշխատանքները: Մարտ ամսվա ընթացվում Երևանում հայտաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 1 անձ, որը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան: Երևույթը կանխարգելու նպատակով նախկինում հայտնաբերված անձանց հետ վարչական շրջանների աշխատակազմերը տանում են բացատրական աշխատանքներ, տրամադրվում են սոցիալական աջակցություններ:
Մարտ ամսվա ընթացքում նոր անչափահաս մուրացիկներ չեն հայտնաբերվել: Վարքային խնդիրներ ունեցող երեխաների կողմից մուրացիկության և թափառաշրջության երևույթների կանխարգելման նպատակով պարբերաբար իրականցվում են այցեր հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիր: