Սնանկացե՞լ է
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող “Աջակցություն երիտասարդ համալսարանականների” բնակարանաշինության սոցիալական ծրագրի երկրորդ փուլը չի տապալվել եւ չի տապալվելու: Վերջին շրջանում հատկապես քննադատության է ենթարկվում ծրագիրը: Շինարարությունն իրականացնող “Գլենդել Հիլզ”-ը լրատվամիջոցներից մեկով հայտարարել էր, որ ինքը կապ չունի այդ ծրագրի հետ:
Սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ շինարարությունը իրականացնում է այդ կազմակերպության դուստր ձեռնարկությունը, մասնավորապես “Ի Էմ Էյջ Քոնստրաքշն” ՍՊ ընկերությունը: Իսկ շինարարության դանդաղելը պայմանավորված է “Գլենդել Հիլզ”-ի եւ իր գործընկեր “Ի Էմ Էյջ Քոնստրաքշն”-ի ֆինանսական դժվարություններով:
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող շենքի արժեքը 1,7 միլիարդ դրամ է, որը ամբողջովին վճարվել է դեռեւս 2013թ. հունիսին: Ըստ փորձագետների, շենքի կառուցումն ավարտելու համար անհրաժեշտ կլինի եւս 45 մլն դրամ: