25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնական կայքերում տեղեկատվության տրամադրման վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները հուսադրող չեն

 «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում սպասվում են նոր փոփոխություններ: 2003 թվականին «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո երկու անգամ Սահմանադրություն է փոխվել, եւ անհրաժեշտություն է առաջացել նաեւ օրենքի փոփոխության։

Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նա նշեց, որ Տեղեկատվության ազատության մասին իրավունքը կարող է կոռուպցիայի կանխարգելմանը էապես նպաստող գործիք դառնալ։

«Հստակեցվել են գրավոր և բանավոր հարցումներին ներկայացվող պահանջները,  հստակ դիտարկվել են դեպքերը, թե երբ հարցումը կարող է լինել բանավոր: Մենք նաեւ կարեւոր նորամուծություն ենք մտցրել, որ կառավարությունը բանավոր հարցումների հետ կապված կարող է լրացուցիչ մեխանիզմներ ամրագրել, մասնավորապես խոսքը վերաբերում է թեժ գծերին»,- ասել է բանախոսը։

Ասուլիսին ներկա «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանն էլ ներկայացրել է պաշտոնական կայքերում տեղեկատվության տրամադրման վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները։ Նա ասել է, որ 37 պետական կայքերում տեղեկատվության տրամադրման տեսանկյունից արված մոնիտորինգի արդյունքերը հուսադրող չեն։

«Իրականացվել է 37 պետական կառավարման կենտրոնական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ Կառավարության, 18 նախարարությունների, Կառավարության 8 առընթեր մարմինների և 10 մարզպետարանների: Մոնիտորինգի արդյունքները բավականին բացասական են, դրանք չեն բավարարում 2003 թվականին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նվազագույն պահանջները», -ասել է նա։

Նա նշել է, որ չնայած մոնիտորինգի բացասական արդյունքերին, մարզպետարանները պարտաճանաչ հետևում են օրենքի պահանջներին և պարբերաբար հրապարակում են  թարմացրած տեղեկտավությունը: Իսկ ահա նախարարությունների կայքերի վիճակը բավականին բարդ է, քանի որ տեղեկատվություն տրամադրող բաժինները հստակեցված չեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ