28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիահայերին փրկել է պետք. ո՞ւր է ՀՅԴ-ն

Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին` մասնավորապես ասաց, որ Հալեպում 30  հազարից ավել հայեր պատանդի կարգավիճակում են:

“Առանց ջրի, առանց հացի, առանց հեռախոսակապի, սա է այսօրվա տագնապալի վիճակը”,-նշեց նա: Ա. Նավասրադյանը ժամանակին ահազանգել է` պետք է հայերին տարհանել, սակայն ոմանք լուրջ չեն ընդունել:

“Կիլիկիայի հայոց կաթողիկոսն ասաց, որ հայերը պարտք ունեն կատարելու, պիտի մնան: ՀՅԴ-ն ամպագոռգոռ հայտարարեց, որ պաշտպանելու են հայերին` ու՞ր են հիմա” ,-հարցնում է Նավասարդյանը: Վերջինս հիշեցրեց, որ չի կարելի Սիրիայի իրավիճակը համեմատել Լիբանանի հետ: Նրա խոսքով, եթե ԱՄՆ հարձակվի ու Ասադը ընկնի, ապա Հալեպում “մորթ է կատարվելու”:

“Պետք էր տագնապ հնչեցնել աշխարհով մեկ` հայերին հանելու Սիրիայից եւ այլ տեղեր ուղարկելու: Արժեքների` եկեղեցիների, գերեզմանների հարց չէ, մարդկային կյանքեր են”,-ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանի կառավարությունն էլ ադեկվատ չէր որոշումներում: “Ռուսական նավերը հիմա այդտեղ են:

Պետք է փրկել ռուսական համայնքը: Կարծում եմ Սերժ Սարգսյանն էլ պայմանավորված կլինի Պուտինի հետ, որպեսզի հայերին էլ մի կերպ հանեն այդ նավերով”,-նշեց Նավասարդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ