07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրջ խնդրի առաջ են կանգնել Հրապարակ

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է կանգնել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը՝ գործով քննչական խմբի ղեկավարը։ Բանն այն է, որ ԱՆ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, որի նախագահը Գալուստ Սահակյանի որդին է՝ Տիգրան Սահակյանը, տվել էր Եզրակացություն, որ Հաց բերողի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, սակայն քննիչը, հավանաբար, վերևից եկող հանձնարարությամբ որոշել է նոր հանձնաժողով ստեղծել՝ ընդգրկելով այլ բժիշկների։ Այս հանձնաժողովն էլ եզրակացություն է տվել, թե հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, որից հետո Արթուր Սարգսյանը կալանավորվել է երկրորդ անգամ, ՔԿՀ-ում նրա առողջական վիճակը վատացել է, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից։ Հիմա քննիչին մեղադրում են հանձնաժողովի եզրակացությունը վերացնելու համար։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ