14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբը հայտարարում է

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօր տարածած տեսաուղերձին, որտեղ նա նշում է, թե իբր խոչընդոտել են ԵԼՔ դաշինքի թիմակիցներին իրենց քարոզչությունն իրականացնել Խորենացի 47 հասցեում, քանի որ այն համարվում է` իր խոսքերով ասած, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բակը, հայտնում ենք, որ նման միջադեպ նշյալ վայրում տեղի չի ունեցել եւ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին` ո՛չ միջանձնային կոնֆլիկտներ հրահրելը, ո՛չ քարոզչական պաստառներ պատռելը Հակոբ Բեգլարյանի թիմակիցների գործելաոճին չի համապատասխանում և հերթական սուտն է:

Միևնույն ժամանակ, նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրերն ընտրողներին ներկայացնելու փոխարեն, շանտաժներով, սոցցանցերում կոնկրետ անձանց դեմ ցեխ շպրտելով է զբաղված: Ուստի` հորդորում ենք Փաշինյանին և իր թիմակիցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և սադրանքներ հրահրելուց ու շարունակել իրենց նախընտրական քարոզարշավը կոռեկտության սահմաններում:

Թիվ 4 ընտրատարածքի վարկանիշային պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ