30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է սպասվում Սամվել Բաբայանին

 «Ցանկացած պահի վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է  Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվել, իսկ երկամսյա ժամկետը լրանալուց հետո, եթե վարույթն իրականացնող մարմինը կալանավորման ժամկետը երկարացնելու համար՝ նոր միջնորդությամբ հանդես չգա  դատարանում, ապա  Սամվել Բաբայանը կհայտնվի ազատության մեջ »,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Փաստաբանը ընդգծեց, որ գործի մասին տեղյակ է միայն լրատվամիջոցների հրապարակումներից, հետևաբար կոնկրետ մեկնաբանություն չի պատրաստվում անել.

«Պետք է հաշվի առնել  հանգամանքը, որ կա նախաքննության գաղտնիություն, գործի հանգամանքներին ծանոթ եմ մամուլից, և չեմ կարող ասել, թե որքանով է առաջադրված մեղադրանքը շինծու, կամ հաստատված: Մենք ժամանակ ունենք՝ սպասելու, որպիսի կարողանանք դիրքորոշում հայտնել: Ակնհայտ է, որ պետք է հարգել մարդու անմեղության կանխավարկածը և քանի որ մենք չունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չենք կարող ասել, որ կոնկրետ անձը, այս դեպքում Սամվել Բաբայանը կատարել է հանցավոր արարք»,-նշեց փաստաբանը:

Անդրադառնալով հարցին, թե գործը հանրային հետաքրքրության շրջանակներում է և այս պայմաններում հանրությանը ինչպես պետք է օբյեկտիվ ինֆորմացիա տրվի, Նորայր Նորիկյանը արձագանքեց.

«Ցանկալի կլինի, որ այսպիսի հանգամանքներում վարույթն իրականացնող մարմինը , այդ թվում նաև դատավարական հսկողություն իրականացնող՝ դատախազությունը առավելագույնս հրապարակայնություն և թափանցիկություն ապահովեն հաշվի առնելով մեղադրվող անձանց հայտնիության հանգամանքը, հաշվի առնելով Սամվել Բաբայանի անձը, որը նաև որոշակի հետաքրքրություն է ներկայացնում քաղաքական գործընթացների այս փուլում: Դատախազության վարույթն իրականացնող մարմնի շահերից է բխում, որ պահովեն առավելագույնս հրապարակայնության թափանցիկություն,  այլ և այլ դատողություններից խուսափելու նպատակով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ