25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ցուցակներ հավաքում են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները»

««Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածելով 114 տնօրենների ձայնագրությունները, թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրեններին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ, բնականաբար, կան նաև այլ կուսակցություններին հարող  տնօրեններ, ովքեր  ևս ցուցակագրումներ են արել:

«Կհորդորեի սպասել իրավական ատյանների արձագանքներին: Սակայն մենք ունենք նաեւ մեր հակաստարկները: Թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրենները, այսինքն այստեղ օբյեկտիվության մասին այստեղ խոսք լինել չի կարող: Սա ՀՀԿ-ի դեմ ուղղված միտումնավոր հակաքարոզչություն է», – նշեց Աշոտյանը:

Վերջինս հիշեցրեց՝  դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ունեն նույն իրավունքները, ինչ մնացած քաղաքացիները՝  այդ թվում կուսակցական լինելու. «Եթե տնօրենները դա կատարել են ոչ աշխատանքային ժամերին, խախտման մասին խոսք լինել չի կարող: Ցուցակներ հավաքում են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Եթե ապացուցվի, որ նրանք դա արել են պաշտոնեական դիրքի չարաշահումով, ապա դա անթույլատրելի է: Իսկ եթե դա արել են աշխատանքային ժամերից հետո, այդ իրավունքը սահմանադրությամբ ունեն: Օրենքը խախտել են, թե ոչ, կպարզի ուսումնասիրությունը»,- շեշտեց Աշոտյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ