09 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Դեսպանը ողջունել է ոստիկանների զսպվածությունը

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի:

Անդրադառնալով տեղի ունեցող բողոքի ակցիաներին` դեսպանը նշել է, որ  ողջունում է բոլոր այն մարդկանց, ովքեր  իրենց ժողովրդական կամքի դրսևորումներն արտահայտում են խաղաղ ցույցերի միջոցով:

“Ողջունում եմ նաև ոստիկաններին, ովքեր  պատշաճ կերպով են իրականացնում իրենց ծառայությունը և զսպվածություն են դրսևորում  ցուցարարների նկատմամբ”:

Հեֆերնն անդրադարձել է նաև Հայաստանի` եվրոպական և եվրասիական ինտեգրման գործընթացներին` ասելով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և ինքը պետք է որոշում կայացնի, թե որ ուղղությամբ է շարժվելու:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ