25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ հասցնելով 80 հազար դրամի

 
 
«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) պատգամավորի թեկնածու առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ես ձեզանից մեկն եմ» կարգախոսով:
 
«Լինելով ժողովրդի կողքին՝ ես երբևէ չեմ հեռացել քաղաքականությունից: Փորձությունների ժանապարհով անցնելուց հետո եկավ ժամանակը, հասկացանք, որ պիտի մասնակցենք խորհրդարանական ընտրություններին, որ կարողանանք երկրի ապագայի ու ժողովրդի համար փոփոխություններ անել», –  Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում նշեց Զոհրաբ Զոհրաբյանը:
Վերջինս շեշտեց՝ քաղաքական դաշտում գտնվող ուժերն ու անհատները պետք է լինեն ժողովրդի կողքին և բարեխղճորեն իրականացնեն իրենց գործառույթները:
 
««Ծառուկյան» դաշինքն ունի հստակ ուրվագծված 15 ծրագրային կետեր, որոնք, այսպես ասած, մեր հիմնական մեխն է քարոզարշավի ընթացքում: Մենք ուզում ենք գյուղացու հոգսը թեթևացնել: Մենք ի՞նչ ենք անում. գյուղացուց հարկում ենք՝ հողի, ջրի, գույքի հարկ: Բայց վաղը կարող է կարկտահարություն լինել կամ ֆորսմաժորային մեկ այլ իրավիճակ. Պետությունն այս ամենը պետք է հաշվարկի, քանի որ առանց այդ էլ ժողովրդի՝ հատկապես գյուղացու մոտ այնպիսի ցավալի իրավիճակ է ստեղծվել, որ այս մարդիկ չեն կարողանում նույնիսկ իրենց օրհասական հացի խնդիրը լուծել»:
Իր խոսքում Զոհրաբ Զոհրաբյանը ընդգծեց՝ լիովին իրատեսական է համարում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված ծրագրային կարևորագույն դրույթներից մեկը, այն է՝ բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ հասցնելով 80 հազարի:
 
Հայաստանի Հանրապետությունում անհապաղ պետք է վերանա ստվերը: Նույնիսկ իշխանություններն են պաշտոնապես թվեր հրապարակում, ըստ որի՝ Հայաստանում ստվերային տնտեսություններրի ծավալը հասնում է մինչև 50-60 տոկոսի, այսինքն՝ սև գումար է պտտվում, որը չի հասնում բյուջե: Ստվերը պետք է բերենք բյուջե: Մենք ունենք հավելյալ եկամուտներ ստանալու հնարավորություններ, դրսից ներդրումային փաթեթներ պետք է բերվեն Հայաստանի Հանրապետություն. դա կհանգեցի հարկերի աճի, առաջընթացի: Աշխատատեղեր ստեղծելու պարագայում մենք կունենանք բյուջեի ավելացում, իսկ այս ամենը մեզ մոտ հստակ հաշվարկվել է: Եթե այսօրվա մեր բյուջեն մոտ 2.5 միլիարդ դոլարին համարժեք դրամ է կազմում, մենք նախատեսում ենք, որ 3-5 տարվա ընթացքում այդ բյուժեն առնվազն պետք է կրկնապատկվի: Այդ պարագայում, եթե մեր թոշակառուն ստանում է 30-40 հազար դրամ թոշակ, կրկնապատկվելու դեպքում կստանա 70-80 հազար դրամ թոշակ: Նույնը կարելի է ասել աշխատավարձերի պարագայում: Եթե մարդը ստանում է 50-100 հազար դրամ աշխատավարձ, կստանա կրկնակին: Բայց մենք ունենք ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս՝ մեր բյուջեն կարելի է ոչ միայն կրկնապատկել, այլև եռապատկել», – ընդգծեց Զոհրաբ Զոհրաբյանը:
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ