22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատասխան եք տալու. Էրդողանի կոշտ արձագանքը` ԵԽ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից խորհրդարանի շենքում թուրքական իշխանամետ «Daily Sabah» թերթի տարածման արգելքին:

Էրդողանը, քննադատելով նշյալ արգելքը, ասել է. «Իբր ձեզ մոտ մամուլի ազատություն կա՞: Ինչո՞ւ արգելեցիք: Պատասխան եք տալու: Քանի դեռ դուք Թայիփ Էրդողանին ասում եք՝ բռնապետ, իմացեք, որ  Թայիփ Էրդողանն էլ ձեզ ֆաշիստ և նացիստ է անվանելու»:

Ըստ թուրքական «Haberler»  լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նաև նկատել է տվել, թե  արդյոք Եվրոպայում ապրող թուրքերը պատերին սվաստիկա են նկարում: Արդյո՞ք մզկիթների ապակիների վրա պատկերված է սվաստիկա: 

Հիշեցնենք, որ սվաստիկան հանդիսանում էր նացիստական Գերմանիայի խորհրդանիշներից մեկը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ