«Կարծում եմ, հուսով եմ, որ Սեյրան Օհանյանն այդ առումով մաքուր է»
«Ո՞ւմ ձեռագիրն է դա: Հիշեցնեմ՝ ինչ եղավ «Ծառուկյան» դաշինքի հետ: Հենց որ տեսնում են սպառնալիք որևէ տեղից, սկսում են սեղմել աքիլեսյան գարշապարին: Այսինքն՝ մի քիչ խոցելի եթե լինի քաղաքական գործիչը, այս մեր չընտրված իշխանություններն արդեն գիտեն, թե որ մասին սեղմեն: Կարծում եմ, հուսով եմ, որ Սեյրան Օհանյանն այդ առումով մաքուր է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանն՝ ի պատասխան հարցին, թե մտավախություն չկա, որ իրենց դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանին էլ ձերբակալեն՝ հաշվի առնելով` վերջինիս անվան շուրջ վերջին հրապարակումները:
Նա նշեց, որ, ի վերջո, ժողովուրդը պետք է իր խոսքն ասի: «Այդ պատճառով էլ մենք դիմել ենք միջազգային կազմակերպությունների, դիտորդների, որ իրենց ազդեցությունը, միջամտությունն ունենան»:
Հիշեցնենք, օրերս կալանավորվեց դաշինքի աջակից, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: