26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիան սպասում է, որ Թուրքիայի վարչապետը կատարի իր տված խոստումը

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարթին Շեֆերը հայտնել է, որ Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսարանի  աշխատակիցները արդեն 3 շաբաթ է, ինչ չեն կարողանում հանդիպել «Die Welt» պարբերականի ձերբակալված թղթակից Դենիզ Յուջելի հետ:

Թուրքական «Sozcu» թերթի կայքը, հղում անելով գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը, նշում է, որ  մարտի 4-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի ժամանակ Յըլդըրըմն ասել էր, որ Գերմանիայի հյուպատոսարանի աշխատակիցները կարող են տեսակցել Յուջելին: Սակայն ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի խոսնակի՝ նման թույլատրություն առայժմ չկա:

«Ցավոք, բոլորովին անհասկանալի կերպով Յուջելի հետ հնարավոր չէ հանդիպել: Մենք սպասում ենք, որ Բինալի Յըլդըրըմն Անգելա Մերկելին տված խոստումը կկատարի»,- նկատել է խոսնակը:

Հիշեցնենք, որ Յուջելը կալանավորվել էր «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Ըստ Թուրքիայի դախազության՝ Յուջելը  լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ էր պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ