27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարդան Պետրոսյանը հեռանում է. Ժամանակ

Դերասան Վարդան Պետրոսյանն երեկ վերջնական ստացել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր որոշումը և արդեն իսկ հանգիստ կարող է տեղաշարժվել, դուրս գալ երկրից: Այս մասին ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Ըստ տեղեկությունների՝ Վարդան Պետրոսյանն այս որոշումից անմիջապես հետո կմեկնի Ֆրանսիա ու առնվազն մի քանի տարի Հայաստան չի վերադառնա: Նշենք, որ Պետրոսյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայում: «Վարդան Պետրոսյանի մշտական բնակության վայրը Ֆրանսիան է, Փարիզը, և բնական է, որ այս որոշումից հետո նա պետք է մեկնի Հայաստանից և միանա իր ընտանիքին»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը բավարարել էր Վարդան Պետրոսյանի դիմումը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ: Դրանից հետո ՀՀ նախագահին առընթեր վաղաժամկետ պայմանական ազատ արձակման անկախ հանձնաժողովը որոշում էր կայացրել բավարարել կալանավայրի միջնորդությունը: Այնուհետև դատարանը որոշում էր կայացրել Վարդան Պետրոսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Ինքը՝ դերասանը, տեղափոխվել էր հիվանդանոց:
 
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում : 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ