25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Տեղական իշխանիկները օրենքներ են թելադրում»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավերի թեկնածու առաջադրված Անահիտ  Բախշյանը կարծում է՝  նաև նոր ԸՕ-ով սահմանված վարկանիշային ընտրակարգն է նպաստում է  նրան, որ նախընտրական  շրջանում  քաղաքական ուժերի ներկայացուցիչների  ու թեկնածուների միջև  լինեն տհաճ միջադեպեր՝ վեճ, դանակահարություն, կրակոցներ:

«Այս վարկանիշային ընտրակարգով սահմանված   մրշակցության  արդյունքում տեղի են ունենում նման խայտառակ դեպքեր: Դա միշտ էլ եղել է, բայց հիմա շատացել են այդպիսի  դեպքերը: Եվ որքան որ գիտեմ, նմանատիպ պատմությունների մեջ  ավելի շատ ներքաշված են իշխող կուսակցությունը, ԲՀԿ-ն ու ՀՅՖ-ն:

Այս ամենի համար մեղավոր է այս իշխանության ձևավորած իշխանական համակարգը, որովհետև  ԱԺ-ում օրենք է ընդունում, բայց օրենքի կիրառման մեխանիզմներն էլ եթե կան, շրջանցվում են. օրենքին չեն ենթարկվում, փոխարենը՝ երթարկվում են տեղական իշխանիկներին: Տեղական իշխանիկներն էլ  ամեն մեկը  իր տարածքում օրենք է թելադրում:  Այս իշխանությունը չի ենթարկվում օերնքերին ու Սահմանադրությանը: Քանի դեռ չունենք իրավական պետություն, այսպես էլ լինելու է», – նշեց Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ