Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ընտրական գործընթացների կապակցությամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրվել են ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների 123 հրապարակումներ:
25 գրավոր և բանավոր բողոքների, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգերի շրջանակներում սկսվել են քննարկման ընթացակարգեր, կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, ինչպես նաև նրանց տրամադրվել է ընտրական իրավունքներին առնչվող հարցերով իրավաբանական խորհրդատվություն: