04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Սամվել Բաբայանին  2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել Կենտրոն և Նորք- մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այս մասին Henaran.am-ին հայտնեց նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը:

Հարցին, թե արդյոք Ս. Բաբայանն ընդունում է մեղադրանքը, նա պատասխանեց. «Ոչ, որովհետև, միանշանակ, անհիմն մեղարդանքներ են»:

Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրության համաձայն`  դա իրականացվել է   Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ