05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Առաջին տեղում ՀՀԿ-ն է. Gallup

Gallup International Association-ի նախաձեռնությամբ մարտի 12-19-ը ընկած ժամանակահատվածում անցկացվել են հարցումներ, որին մասնակցել է 1145 մարդ։  Հարցումները ցույց են տվել քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ցուցանիշները՝ մարտի 20-ի տվյալներով։

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հարցին՝ «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք», հարցվածների 29,4 տոկոսն ասել է՝ «ՀՀԿ»։

Երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է` 28, 2 տոկոսով, երրորդը՝ «Ելք» դաշինքը` 6,1 տոկոսով։

«ՀՅԴ»-ն հարցումների արդյունքում 4,8 տոկոս ունի, «Ազատ դեմոկրատներ»-ը՝ 4,4 տոկոս, «Հայկական վերածնունդ»-ը՝ 3,4 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 2,9 տոկոս,
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը` 2,5 տոկոս, «Կոմունիստական կուսակցություն»-ը՝ 1,2 տոկոս։

Հարցվածների 9,5  տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 7,6 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Բանախոսը նշեց, որ չեն անդրադարձել տարածքային  քվեարկությանը, ինչը կարող է էականորեն փոխել այս  ցուցանիշները։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ