20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Իրենք գոնե պիտի լռեն ու ներողություն խնդրեն. Մելիքյանը` Զուրաբյանին

«Մենք ներողություն խնդրելու խնդիր չունենք, եթե արել ենք, մենք պատրաստ ենք միշտ էլ ներողություն խնդրել, բայց ներողություն խնդրելու մասին ամենաքիչն իրավունք ունեն խոսել Կոնգրեսի ներկայացուցիչները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Գագիկ Մելիքյանն` արձագանքելով Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը:

Ըստ Լ. Զուրաբյանի` ՀՀԿ-ն պետք է ներողություն խնդրի 18 տարիների թալանի ու երկրից եղած արտագաղթի համար:

«Առնվազն զարմանալի է, որ Զուրաբյանը նման հայտարարություն է անում, եթե խոսում են թալանից, կոռուպցիայից, արտագաղթից, ապա առնվազն իրենք գոնե պիտի լռեն ու ներողություն խնդրեն: Ինչ վերաբերում է ընդհանրապես արտագաղթին, ապա ՀԱԿ-ն այն կուսակցությունն է, որից  իր կողմնակիցների ամենաշատ արտագաղթն է եղել»

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ