09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

“Ռոման” պայմանավորվեց Լյայիչի հարցում

Իտալական “Ռոման” պայմանավորվեց իտալական մեկ ուրիշ ակումբի “Ֆիորենտինայի” հետ` սերբ ֆուտբոլիստ Ադեմ Լյայիչի տեղափոխության հարցում: Հռոմեական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 10 միլիոն եվրո գումարած բոնուսները` նոր թիմի կազմում հաջող ելույթների դեպքում:

“Ռոման” արդեն բանակցություններ է վարում անձամբ ֆուտբոլիստի հետ նրա անհատական պայմանագիր կնքելու հարցով: Նրան առաջարկվում է 1,8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ:

Հիշեցնենք,որ ավելի վաղ ֆուտբոլիստով հետաքրքրվում էին այլ  ակումբներ, մասնավորապես “Միլանը”, անգլիական “Տոտենհեմը” եւ “Սաութեմպտոնը”, ինչպես նաեւ իսպանական “Ատլետիկոն”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ