26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր լարվածություն թուրք-գերմանական հարաբերություններում

Թուրքիայի և Գերմանիայի միջև նոր կոնֆլիկտ է զարգանում:  Այս մասին գրում է  «Hürriyet» թերթի կայքը:

Գերմանիայի դաշնային  հետախուզական ծառայության (BND) ղեկավար Բրունո Քահլը կասկածելի է համարել այն պնդումները, թե հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի ետևում իսկապես կանգնած է Ֆեթհուլլահ Գյուլենը: Քահլը նշել է, որ Թուրքիան բազմիցս փորձել է ապացուցել այդ վարկածը, բայց այդպես էլ չի հաջողվել:

Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարի այս հայտարարությունը Թուրքիայում բուռն դժգոհությունների և քննադատությունների տեղիք է հանդիսացել: Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն: Թուրքական կողմը Բրունո Քահլի հայտարարության հետ կապված իր դժգոհությունն է հայտնել Գերմանիայի  հավատարմատարին:

Թուրքիայի նախագահի  խոսնակն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավարը այնքան էլ հաճախ  չի հանդես գալիս այս կամ այն թեմայի վերաբերյալ հայտարարություններով:

«Այս առումով Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավարի՝ հայտարարությամբ հանդես գալու հանգամանքը շատ բան կարող է հուշել: Սա մի հարված է, որով փորձ է արվում չեզոքացնել FETÖ-ի հարցում մեր կողմից ԱՄՆ-ի և Եվրոպայի  վրա գործադրվող ճնշումները»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Գյուլենական համայնքը» (FETÖ) մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այս համատեքստում Թուրքիան պարբերաբար ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից պահանջում է ճնշումներ գործադրել կամ արտահանձնել այդ երկրներում ապաստանած գյուլենականներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ