27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հաց բերողի հուղարկավորության վայրը դեռ որոշված չէ

«Ոչինչ չպարտադրելով, Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հուղարկավորման ամենաընդունելի առաջարկը դասական երգարվեստի մեր դիցուհու՝ Հասմիկ Պապյանի կողմից էր. հուղարկավորել Արթուրին Երևանամերձ որևէ բլուրի վրա, ապա մատուռ կառուցելով, ունենալ մի ուխտատեղի, որը միշտ արթուն կպահի մարդկանց հոգիներում խլացող խիղճը…»,- գրառել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Մանուկյանը հայտնեց, որ հուղարկավորության վայրը դեռ որոշված չէ և այսօր թաղման քաղաքացիական հանձնախումբը կքննարկի առաջարկները:

17352091_422896368064573_3012594156878084939_n (1)

«Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանն էլ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Արթուրը իրավունք ունի Եռաբլուր զինովրական պանթեոնում հուղարկավորվելու համար.

«Ինքը ազատամարտիկ տղա է, կռվել է ու վիրավորվել: Ամբողջ կյանքում հաշմանդամ է դարձել մարդը: Իր արարքի մեջ ես կրիմինալ չեմ տեսել ու ընդգծում եմ, որ Արթուրը պետք է թաղվեր Եռաբլուրում, քանի որ նա հաց է հասցրել դիրքեր ու ազգի նվիրյալ է եղել միշտ: Այսօր շատերը, որ չեն էլ եղել կռվի ժամանակ հուղարկավորվում են Եռաբլուրում, բազմաթիվ օրինակներ կան»,-նշեց Հակոբյանը:

13336006_104569126632933_7998996309728281611_n

Նշենք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երեկ,  անդրադառնալով Արթուր Սարգսյանին Եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորելու պահանջին ասել է.« «Եռաբլուրը» զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ կամ ունեցել են բացառիկ ներդրում բանակաշինության գործում։ Այնտեղ չկան այլ հուղարկավորվածներ։ Որպես պաշտպանության նախարար՝ համարում եմ, որ չի կարելի «Եռաբլուրը» խառնել որևէ այլ թեմայի հետ, անկախ նրանից, թե ինչ հանգամանքեր կան։ Հատկապես երբ կա հարցի քաղաքական բնույթ՝ «Եռաբլուրը» չպետք է քաղաքականացվի»։

67131

Հիշեցնենք նաև, որ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանն էլ ասել է. « Եթե զինվորական պանթեոն է, ուրեմն ՝ այնտեղ պետք է հուղարկավորվեն զինվորականներ: Գիտեք՝ ես շատ հարգում եմ Արթուրին, ցավակցում եմ իր հարազատներին և գտնում եմ, որ իր ծնողների համար էլ լավ չի լինի, որ անընդհատ մատնացույց անեն այս հանգամանքը: Մենք կարող ենք այլ եղանակով նրան մատուցենք հարգանքի վերջին տուրքը՝ հարգենք, պատվենք, բայց…»: 

2419_large

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ