06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է ամենքն իրենց տեղում լինեն. զոհված ազատամարտիկի մայր

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի» նախագահ Ռիմա Առաքելյանը գտնում է, որ զինվորական «Եռաբլուր» պանթեոնում պետք է հուղարկավորվեն զինվորականները:

Այս մասին հայտնած «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը, անդրադառնալով այս օրերին տարբեր մարդկանցից, այդ թվում՝ Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ իրականացնող երիտասարդներից հնչող առաջարկներին՝ Հաց բերող Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ, հավելեց. « Եթե զինվորական պանթեոն է, ուրեմն ՝ այնտեղ պետք է հուղարկավորվեն զինվորականներ: Գիտեք՝ ես շատ հարգում եմ Արթուրին, ցավակցում եմ իր հարազատներին և գտնում եմ, որ իր ծնողների համար էլ լավ չի լինի, որ անընդհատ մատնացույց անեն այս հանգամանքը: Մենք կարող ենք այլ եղանակով նրան մատուցենք հարգանքի վերջին տուրքը՝ հարգենք, պատվենք, բայց…»:

Ըստ Ռիմա Առաքելյանի՝ սա նաև վիրավորանք է նաև Եռաբլուրում հուղարկավորված ազատամարտիկների և իր անգերեզման որդու (Եռաբլուրում անհայտ կորած բոլոր տղաների հետ միասին հուշարձան ունի՝ «Անունդ անհայտ, սխրանք՝ անմար») հանդեպ:

Ըստ տիկին Ռիմայի՝ երիտասարդներն այս հարցում պետք է սառը դատեն ու հասկանան, որ ամենքն այս կյանքում իրենց տեղն ունեն: Հետևաբար՝ առաջարկում է ՝ «ամենքն իրենց տեղում լինեն ինչպես կյանքում, այնպես էլ մահվանից հետո»:

Նյութի աղբյուր՝ tert.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ