Երբ խոստումները դառնում են անիրատեսական…
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է՝ քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերում շատ են անիրատեսական խոստումները: Այս մասին վերջինս նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի մասին քննարկմանը։
«Ցավոք սրտի, բազմաթիվ են խոստումները, որոնք անգամ տնտեսագետ չլինելով կարելի է գնահատել որպես անիրատեսական: Խոստումները հանրության մոտ ձևավորում են բացասական տրամադրություններ, առանց այդ էլ շատ մեծ վստահություն չկա ընտրությունների և քաղաքական ուժերի հանդեպ, և սա ավելի է սրվում, երբ խոստումները դառնում են անիրատեսական», – ասաց տնտեսագետը: