25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աբսուրդ է ստացվում. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում. օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը, երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են նրա հայտարարությունները, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չէր աշխատել վառելիքի անորակության պատճառով:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. «2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման եւ, հետեւաբար, մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»:

Դատախազությունը նաեւ տեղեկացրել է, որ իրենք զինտեխնիկայի խափանման մասին լուրերի մասով համապատասխան նյութեր են նախապատրաստել, բայց որեւէ փաստ չի հաստատվել:

Այս պատկերն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. վարչապետն ԱԺ-ում արած սկանդալային հայտարարությունը, ըստ էության, կրկնել էր ե՛ւ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ե՛ւ կառավարության վերջին նիստում: Ու փաստորեն Սահմանադրությամբ պետության երրորդ պաշտոնյան մի բան է պնդում, պաշտպանության նախարարությունն ու դատախազությունը՝ մեկ այլ բան՝ այդպես հերքելով Կարապետյանին:

Իսկ թե նրանցից ո՞վ է ճիշտ, դժվար է միանշանակ ասել: Դժվար է նաեւ միանշանակ ասել՝ արդյոք վարչապետն այս հայտարարություններն անում է PR-ի համար, թե միգուցե իրավապահներն են կոծկում եղելությունը: Ամեն դեպքում այս հարցը մնում է բաց: Իսկ փաստը մնում է փաստ, որ ապրիլյան պատերազմին մենք անպատրաստ էինք, իսկապես տեխնիկան չի աշխատել, արդյունքում կորցրինք 800 հեկտար տարածքն ու հարյուրից ավելի հայորդիներին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ