27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Չեմ ուզում տղուս կալյասկի վրա բերեն». զինվորի մայրը՝ Վիգեն Սարգսյանին /տեսանյութ/

«Խնդրում եմ Պարոն նախարար, իմ երեխայի վիճակը շատ վատ է: Նրան չորս սահմանափակումով բանակ են տարել ու վատ վիճակով բերել հոսպիտալ»,-Henaran.am-ի խմբագրության միջոցով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին է դիմում Շիրակի մարզի  Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Աիդա Մելիքյանը:

Աիդա Մելիքյանի փոխանցմամբ՝ մանուկ հասակում որդուն՝ Ռաֆիկ Մելիքյանին սխալ պատվաստում են արել և նա ձեռք է բերել հիվանդություն:

Ռաֆիկ Մելիքյանը զորակաչվել է 21 տարեկան հասակում: Մոր փոխանցմամբ 18 տարեկան հասակում տղան հետազոտվել է ու առաղջական խնդիրների պատճառով 3 տարով  ազատվել է բանակից: Մայրը ընդգծում է՝ Ռաֆիկի հիվանդությունը անբուժելի է, եթե նա առողջ լիներ պարտադիր ծառայելու էր ու ընտանիքը դրանից միայն հպարտ կլիներ:

 Henaran.am-ը փետրվարի 1-ին հրապարակել է  ««Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը». մայրը ահազանգում է » վերնագրով հոդված, որը արձագանքվել է Դատախազության կողմից:

Մարտի 13-ին Աիդա Մելիքյանը կրկին ահազանգեց ու նշեց, որ որդուն բերման են ենթարկել ու տարել են Ռազմական ոստիկանություն:

Երեկ՝ մարտի 16-ին Ռաֆիկ Մելիքյանին կալանավորել են ու մոր փոխանցմամբ այսօր տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ:

«Չեմ ուզում Ռաֆիկին տանեն ազատազրկման վայրը, որովհետև երեխուս վիճակը վատ է՝ ոտքերը ուռած են, սիրտը վատ ու բարձր ճնշում ունի: Չեմ ուզում տղուս ինձ տան կալյասկի վրա»,-ասաց հուսահատ մայրը ու հուզմոինքից չկարողացավ շարունակել խոսքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ