26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի արտգործնախարարությունը 2 նոտա է հղել Հոլանդիային

Թուրքիայի և Հոլանդիայի միջև ծագած դիվանագիտական սկանդալը նոր թափ է ստանում:

Ամստերդամի կողմից Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանեկան ու սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Քայային երկրից արտաքսելուց հետո Հոլանդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը 3-րդ անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

Ըստ թուրքական «Haberler.com» կայքի Հոլանդիայի դեսպանության հավատարմատարին միանգամից 2 նոտա է հանձնվել:

Առաջին նոտայով պաշտոնական Անկարան քննադատել է թուրք նախարարների նկատմամբ ցուցաբերված «դիվանագիտական էթիկային և միջազգային կոնվենցիաներին հակասող» վերաբերմունքը և Հոլանդիայի իշխանություններից պահանջել պաշտոնապես գրավոր ներողություն խնդրել:

Երկրորդ նոտան վերաբերվում է Հոլանդիայում թուրք ցուցարարների անցկացրած ակցիային արված հոլանդական ոստիկանության «անհամաչափ» միջամտությանը:

Բացի այդ պահանջ է ներկայացվել Հոլանդիայի իշխանություններին հետաքննություն սկսել թուրք նախարարների և թուրք բնակչության դեմ դրսևորված խախտումների վերաբերյալ, դրանք կատարողներին պատասխանատվության ենթարկել և այդ մասին տեղեկացնել Թուրքիայի ԱԳՆ-ին:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի կառավարությունն իր երկրի տարածքում վայրէջքի թույլտվություն չէր տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Քայային: Արդյունքում չեղարկվել էր Ռոտերդամում Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հավաքը:

Իսկ Քայան, մարտի 10-ին պետք  է քարոզչական հանդիպում անցկացներ Հենգելո քաղաքում ապրող թուրքերի հետ, վայրէջքի իրավունք չստանալուց հետո ցամաքային ճանապարհով մուտք էր գործել երկիր: Նա ուղևորվել էր դեպի Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան, սակայն ոստիկանությունը կանգնեցրել էր նրան և որպես «անցանկալի անձ» (persona non grata) արտաքսել երկրից:

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ներկա դրությամբ Թուրքիայի սահմաններից դուրս հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող շուրջ 2.9 մլն քաղաքացի է բնակվում: Հոլանդիան թուրք ընտրողների թվի առումով Եվրոպայում երրորդ երկիրն է: Այստեղ բնակվում է ընտրության իրավունք ունեցող 245.000 Թուրքիայի քաղաքացի:
  

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ