25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի սցենարը. Ժամանակ

Թերթի հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանն անդրադառնալով հարցին, թե՝ ՕՐՕ դաշինքը որքանո՞վ առնչություն ունի երկրորդ նախագահի հետ: Հնարավո՞ր է՝ այս հայտարարությունը նպատակ ունի չեզոքացնել այդ մտայնությունը, նշել է.

Կա նման մտայնություն: Առավել եւս, որ իշխանությունների կողմից կառավարվող լրատվամիջոցներն ամբողջ թափով թափվել են ՕՐՕ-ի վրա եւ, իհարկե, տեղին, ոչ ոք չի ասում՝ անտեղի: Եվ Քոչարյանը իր այս հայտարարությամբ փորձում է փոքր-ինչ հեռանալ այս խմբից: Իհարկե, սա չի նշանակում, որ ՕՐՕ-ի հաջողության դեպքում նա չի փորձի իր նպատակներին ծառայեցնել: Սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ ՕՐՕ-ն հաջողություն չի ունենա ընտրություններին:

Հաջողություն չի ունենա, որովհետեւ չունի՞ աջակցություն Բաղրամյան 26-ից:

Նախեւառաջ դրա համար: Բացի այդ, ՕՐՕ-ն անհասկանալի սիմբիոզ է: Այնտեղ հավաքվել են քաղաքական գործիչներ, որոնք երբեք չեն ունեցել ժողովրդականություն, եւ փորձել այդ քաղաքական գործիչների բացասական ժողովրդականությունը իրար գումարել, սա կտա հակառակ էֆեկտ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ