25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ապրիլյան զոհերի ծնողները՚ Միհրան Պողոսյանին. Հայկական Ժամանակ

ԴԱՀԿ նախկին պետ, բանանի մոնոպոլիստ, «Քեթրին գրուպի» հիմնադիր, օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանն իր քարոզարշավի մեջ է ներքաշել նաեւ ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներին։ ԴԱՀԿ նախկին պետը, հիշեցնենք, Աժ պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ֊ի ռեյտինգային ցուցակով Երեւան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում, որը ներառում է Քանաքեռ-Չեյթուն, Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանները։

Երեկ նա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախընտրական հավաք անցկացրեց, որի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ապրիլյան պատերազմի զոհերից Բագրատ Ալեքսանյանի մայրը Մարինե Ասրյանը։ Վերջինս շնորհակալաթյուն էր հայտնում Պողոսյանին՝ իրենց օգնելու համար։ Միհրան Պողոսյանի հետ նույն հարթակում էր կանգնած նաեւ Բագրատ Ալեքսանյանի հետ նույն դիրքում զոհված Տիգրան Բերակչյանի մայրը Եվգինե Բերակչյանը։

Հավաքը նախատեսված էր Սեւակի փողոցի այն հատվածում, որտեղ տեղադրված է Պարույր Սեւակի կիսանդրին։ Միհրան Պողոսյանը մինչ կժամաներ հավաքի վայր, նրա համախոհները մեքենաներով փակեցին երթեւեկությունը ե Երեւան Սիթի սուպերմարկետից մինչ Սևակի արձանն ընկած ճանապարհահատվածի երթեւեկությունը հարկադրված դադարեցվեց։

Միհրան Պողոսյանին հարթակ բարձրանալու ընթացքում ուղեկցում էր Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, իսկ հավաքի վայրում կազմակերպչական աշխատանքները վստահված էին Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանին, որն էլ վարեց հավաքը։ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարին դիմավորեցին աղուհացով, նրա պատվին նույնիսկ աղավնիներ բաց թողեցին օդ։ Հավաքից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Միհրան Պողոսյանը հայտարարեց, թե օֆշորային սկանդալը քաղաքական ուժերի կողմից կազմակերպված շոու էր։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ