01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՌԴ դեսպանատունը բացարձակ անտեղի է համարում

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը արձագանքել է վերջին օրերին ամենաշահարկվող թեմային` ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքին: 

“ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ցավում է, որ ս.թ. հուլիսի 13-ին Մերձմոսկվայի Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որի հետեւանքով 18 մարդ զոհվեց, օգտագործվում է առանձին մարդկանց կողմից` հակառուսական կրքեր թեժացնելու նպատակով: 

Բացարձակապես անտեղի ենք համարում այն գործողությունները, որոնք ուղղված են մարդկային մեծ ողբերգությունը ռուս-հայկական հարաբերությունները խոչընդոտելու, ինչպես նաեւ նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն: Պատվիրված քաղաքական գնահատականներն անընդունելի են: 

Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգներ չունի: Այն կենթարկվի բազմակողմանի, մանրամասն, անաչառ եւ առանց էմոցիաների հետաքննության: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ