07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լրագրողների նկատմամբ ճնշման 7 դեպք` միայն ավագանու ընտրության օրվա ընթացքում

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ավելացել են լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնություններն ու ճնշումները: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց ԽԱՊԿ 2013թ. երկրորդ եռամսյակային զեկույցը (ապրիլ-հունիս)` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: Նա խախտումների թվի աճը պայմանավորեց այս ընթացքում տեղի ունեցած ավագանու ընտրություններով:

Անդրադառնալով լրագրողների նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնություններին, պարոն Մելիքյանն առանձնացրեց մի քանի օրինակներ, մասնավորապես բռնությունը լրագրողներ Հակոբ Կարապետյանի նկատմամբ` ընտրությունների ժամանակ, Անի Հովհաննիսյանի նկատմամբ` Հյուսիսային պողոտայում, ինչպես նաև Սևան-Երևան ճանապարհին, երբ զոհված զինվորի հարազատները ուզում էին գալ Երևան, ներկա լրագրողների հանդեպ կրկին ֆիզիկական բռնություն էր տեղի ունեցել:

Այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշման 21 դեպք է արձանագրվել, որից 7-ը` մայիսի 5-ի ընտրությունների ընթացքում:

“Լրագրողի տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը երեքն են, այնքան, որքան և այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում”,- ասաց Ա. Մելիքյանը:

Բանախոսը նշեց, որ ոստիկանությունը այժմ մի փոքր ավելի ակտիվ է արձագանքում լրագրողների դեմ բռնության դեպքերին, քան եղել է նախկինում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ