25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը կորել է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանի քաղաքաշինության խորհուրդը դեռ նախորդ ամսվա վերջին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը: Այս ընթացքում դրա համար կոնկրետ օր էր նշվում, հետո այդ ժամկետը տեղափոխվում էր:

Երեկ, երբ  թերթի թղթակիցը հերթական անգամ հետաքրքրվել է` քննարկվե՞ց մշակութային արժեք հանդիսացող այդ շենքի հետագա ճակատագրին առնչվող նախագիծը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անսպասելի պատասխան է տվել` նախագիծ դեռեւս չկա:
Թերթը հիշեցնում է, որ Փակ շուկայի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ի սկզբանե նրա նպատակը եղել է շենքը քանդել եւ նույնությամբ նորը կառուցել, ոչ թե՝ ամրացնել եղած վիճակով, ինչպես որ ճիշտ էին համարում շատ մասնագետներ:

Այդպիսով, սկզբում շուկայի հիմքերը փորվեցին, ու շինարարություն սկսվեց` առանց ստորգետնյա հատվածի նախագիծ ունենալու, հիմա էլ` վերգետնյա հատվածի նախագիծն է ”ընդհատակ անցել”:

Շուկայի պատերն, ի դեպ, թվում է` թույլ քամուն անգամ այլեւս չեն դիմանա

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ