07 Հունիսի, Saturday, 2025
KFC

”Թողնում թռնում էր”

”Աքիլլես” ավովարորդների միության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը և Իրազեկ և պաշտպանված սպառող” ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը լավ են վերաբերում քաղաքապետարանի նոր նախաձեռնությանը, որ վերաբերում է վճարովի ավտոկայանատեղիներին: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Սակայն բանախոսները մի քանի խնդիրներ առանձնացրին:

Օրինակ` Հովհաննիսյանը նշեց, որ քանի որ ավտականգառների մասին որևէ օրենք չկա, վարորդներից գումար գանձելն էլ օրինական չի լինի: Նրա խոսքով` եթե Ազգային ժողովը որևէ օրենք ընդունի այդ մասին, արդեն հունվարից հնարավոր կլինի իրագործել այս նախաձեռնությունը:

”Մինչև փոփոխություններն էլ հսկիչը պատասխանատվություն չէր կրում, մեքենային ինչ-որ բան լինելու դեպքում թողնում թռնում էր, բայց հիմա էլ խնդիրը չի լուծվում”,- ասաց Պիպոյանը` հավելելով, որ հիմնական խնդիրը վերաբերում է հասարակության իրազեկվածությանը: Մարդիկ պետք է տեղեկանան, թե ինչ է իրենից ներկայացնում վճարովի ավտոկանգառը:

Հանդիպմանը ներկա էր նաև «ը, ով անդրադարձավ օգոստոսի 1-ից տուրքեր գանձելուն.«Իրազեկման առումով խնդիր կա: Ո՞վ է զբաղվելու հանրային իրազեկմամբ»: 

Էդուարդ Հովհաննիսյանը, սակայն, հայտնեց, որ տուրքի վճարումները օգոստոսի 1-ից չեն գանձվի. «Հավանաբար այն կիրականացվի հունվարին, քանի որ իրավական դաշտը դեռ կարգավորված չէ»: 

«Աքիլլես» ՀԿ-ի նախագահը խոսեց նաև վճարման կարգի մասին` հարց բարձրացնլով, թե մարզից եկող բնակիչը հնարավոր է` չունենա հեռախոս, այդ դեպքում ինչպես պետք է վարվի:

Ամեն դեպքում, երկու բանախոսներն էլ դրական արտահայտվեցին ընդհանուր նախաձեռնության վերաբերյալ, քանի որ ոլորտը այս քայլով կկարգավորվի:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ