12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միությունը եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դատապարտում են ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը

ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներին, միևնույն ժամանակ խստորեն դատապարտելով ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը՝ ծաղրելով մեր հայրենակից, Արցախյան ազատամարտիկ, միայն վերջերս զինվոր որդի կորցրած Հրաչ Հարությունյանին: Մենք իբրև հայ երիտասարդ, հայ ուսանող չենք կարող թույլ տալ նման անհարգալից վերաբերմունք, նման ցինիզմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: 

ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր իրենց բողոքն են արտահայտելու ՌԴ դեսպանատան առջև՝ ժամը 17.00-ին: Դեսպանին հանձնելու ենք մաշված խալաթ՝ ի հիշեցում այն բանի, որ դարավոր “բարեկամությունը” հավերժ չէ, ոչ մի դեպքում և ոչ մի պատճառով արդարացված չէ “ժողովորդավար” Ռուսաստանի պահվածքը:Կոչ ենք անում միանալ մեզ, յուրաքանչյուրիս պարտքն է գոնե այստեղից պաշտպանելու մեր հայրենակցի մարդկային իրավունքները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ