12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ն` Պռոշյանի ընտրությունների մասին

Հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, “Մարտական Խաչ” 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը:

Թե Պռոշյանի բնակիչները, թե հասարակությունը, թե մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության ձեւավորմանն ու սպանության լիարժեք բացահայտմանը:

Հույս կար, որ գոնե այս ընտրությունները, հաշվի առնելով վերոնշյալ առանձնահատուկ հանգամանքները, կանցնեն բնականոն հունով` սկսած առաջադրվողներից մինչեւ բուն ընտրական գործընթացը:

Ցավոք, ընտրություններն անցան վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրություններին հատուկ տրամաբանությամբ: Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն,  պարտադրանք, ընտրակաշառք եւ այլն:

Արդյունքում հաղթանակն արձանագրվում է սպանված համայնքապետի` նախորդ ընտրություններում մրցակից հանրապետական թեկնածուի օգտին:

Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսեւորումը խաթարեց ընտրական գործընթացը, խորացրեց համայնքում առկա լարվածությունը:

Հակառակ այս իրողությանը` մենք հորդորում ենք Պռոշյանի բոլոր բնակիչներին տուրք չտալ նոր լարվածություն ստեղծելու հնարավոր փորձերին, միաժամանակ վստահեցնում ենք, որ հասարակության համախմբմամբ հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը եւ մեղավորներին պատժելուն:

 

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ